Meta-ն ԵՄ տվյալների պաշտպանության կանոնները խ...

Meta ընկերությունը տուգանվել է ռեկորդային՝ 1,2 միլիարդ եվրոյով (1,3 միլիարդ դոլար)՝ Եվրամիության տվյալների պաշտպանության կանոնները խախտելու համար՝ հայտնում է The New York Times-ը:

Դատական որոշման համաձայն՝ Meta-ին հրահանգվել է դադարեցնել Facebook-ի օգտատերերից հավաքված տվյալների փոխանցումը: Կարգավորիչները հայտնել են, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ Facebook-ի տվյալները բավարար չափով պաշտպանված չեն ամերիկյան լրտեսական գործակալություններից:

Meta-ն հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը, ինչը կարող է հանգեցնել երկարատև դատական գործընթացի:

Միևնույն ժամանակ, Եվրամիությունը և ԱՄՆ-ը բանակցում են տվյալների փոխանակման նոր համաձայնագրի շուրջ, որը կապահովի Meta-ի և մի շարք այլ ընկերությունների իրավական պաշտպանությունը և կշարունակի տեղեկատվության փոխանցումը Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև: