Նավթի գներն աճում են չորեքշաբթի՝ նախորդ առևտրային նստաշրջանի ընթացքում երկամսյա նվազագույն մակարդակների իջնելուց հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը կազմում է մեկ բարելի դիմաց 92,29 դոլար, ինչը 0 դոլարով (0,87%-ով) բարձր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման գնից։ Երեքշաբթի այս պայմանագրերը էժանացել են 1,08 դոլարով (1,17%-ով)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 91,49 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,46 դոլարով (0,53%-ով)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 86,5 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանի արդյունքներով դրանց գինը նվազել էր 0,81 դոլարով (0,93%-ով)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 86,04 դոլարի։



