
Հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը գրել է․
Մերժել եմ նախընտրական մեծ բանավեճին մասնակցելու՝ Հանրային հեռուստաընկերության հրավերը, քանի որ հստակ է՝ այդտեղ բացի աղմկոտ շոուից, ուրիշ ոչինչ տեղի չի ունենալու:
Համարում եմ, որ վաղարշապատցուն այդ բանավեճերը, պոպուլիզմն ու քաղաքական շոուները ոչինչ չեն տալու, բացի երեկոյան ժամանցից:
Հաջողություն եմ մաղթում բոլոր այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր որոշում կկայացնեն մասնակցել բանավեճին: