Մերի Գալստյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրմ...

Արման Եղոյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին կայացել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այդ մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:

 

Նիստի սկզբում հանձնաժողովը հաստատել է իր գործունեության աշխատակարգը, որից հետո քննարկել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Արման Եղոյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մերի Գալստյանի թեկնածությունը:

 

Շնորհակալություն հայտնելով իր թեկնածության առաջադրման համար՝ Մերի Գալստյանը հույս է հայտնել, որ թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հետ կկարողանան արդյունավետ աշխատել հանձնաժողովի օրակարգի խնդիրների սպասարկման շուրջ:

 

Քվեարկության արդյունքում Մերի Գալստյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: