Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունները կավարտվեն, երբ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները հեռանան տարածաշրջանից։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Եթե նրանք (ԱՄՆ-ը և Եվրոպան) հեռանան տարածաշրջանից, ապա, անկասկած, հակամարտությունները, պատերազմներն ու բախումները լիովին կդադարեն։ Տարածաշրջանի բոլոր երկրներն իրենք կարող են կարգուկանոն հաստատել իրենց տարածքներում և տարածաշրջանում, ապրել միասին խաղաղության, առողջության և բարեկեցության մեջ», – մեջբերում է նրա խոսքերը Mehr գործակալությունը։