Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտը կախված է ԱՄՆ-ի քաղաքական կամքից և որոշումներից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հաղորդում է Politico-ն:
«Պատերազմը պետք է դադարեցվի, և ես կարծում եմ, որ այն կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է։ Դա հնարավոր է, բայց դա կախված է քաղաքական կամքից»,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով խնդրի լուծման բանալին նրանում է, թե երբ ԱՄՆ-ն կորոշի հայտարարել, որ իրենք կատարել են իրենց գործը:
«Ես համոզված եմ, որ Իսրայելն իր ռազմավարության շրջանակներում ցանկանում է հասնել Իրանի ռազմական ներուժի լիակատար ոչնչացմանը և վարչակարգի փոփոխությանը։ Եվ ես կարծում եմ, որ Իրանն ունի ռազմավարություն, որը կայանում է նրանում, որպեսզի դիմադրի հնարավորինս երկար ժամանակ և հասցնի հնարավորինս շատ վնաս։ Այնպես որ, խնդրի լուծման բանալին նրանում է, թե երբ ԱՄՆ-ն կորոշի հայտարարել, որ իրենք կատարել են իրենց գործը։ Նախագահ Թրամփը կկարողանա համոզել նրանց, ում պետք է, որ գործն արված է, և կարելի է ավարտել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։



