Մերձավոր Արևելքում առողջապահական համակարգի դե...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է. Հակամարտության տարածումը խաթարել է առողջապահական ծառայությունների մատուցումը Իրանի ներսում և ամբողջ Մերձավոր Արևելքում. որոշ առողջապահական կենտրոններ ստիպված են եղել փակվել, շտապօգնության մեքենաները դժվարությամբ են հասել վիրավորներին, իսկ առողջապահական հաստատությունների վրա հարձակումները հաճախացել են։

Այս հարձակումները առանձին դեպքեր չեն։ Դրանք առողջապահական համակարգի դեմ բռնության մտահոգիչ օրինաչափության մասն են կազմում։ Վիրավորները, տեղահանված մարդիկ, քրոնիկ հիվանդություններով հիվանդները, հղի կանայք և տարեցները պետք է կարողանան օգտվել կենսականորեն կարևոր առողջապահական ծառայություններից։