Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին Qatar Air...

Doha News-ը հաղորդում է, որ Կատարի ազգային ավիաընկերությունը՝ Qatar Airways-ը, Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով իր որոշ ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայում է Դոհայից դուրս գտնվող օդանավակայաններում։

Ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ինքնաթիռը կվերադառնա շահագործման, երբ թռիչքային ակտիվությունը վերականգնվի նորմալ մակարդակի։

Qatar Airways-ը չի բացահայտել արտասահմանում կայանված ինքնաթիռների ճշգրիտ թիվը։ Ընկերությունը իրավիճակը բացատրում է «ներկայիս գործառնական միջավայրի դինամիկ բնույթով»։

Flightradar-ի տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում մոտ 20 Qatar Airways ինքնաթիռներ են ուղևորվել Իսպանիայի Տերուել օդանավակայան, որը Եվրոպայի ամենամեծ ինքնաթիռների սպասարկման և երկարաժամկետ պահեստավորման կենտրոններից մեկն է։