Աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրուսի համավարակի շրջանի հետ և կարող է ունենալ երկարաժամկետ հետևանքներ, որոնց պետք է պատրաստ լինել։ Այս մասին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս պատերազմի պատճառով աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, հավանաբար, կունենա երկարաժամկետ հետևանքներ, ուստի մենք պետք է պատրաստ լինենք և պահպանենք միասնականությունը»,- ասել է նա։
«Մենք արդեն առերեսվել ենք նմանատիպ մարտահրավերների COVID-ի ժամանակաշրջանում, և հիմա մեզ նորից անհրաժեշտ է պատրաստ լինել»,- ընդգծել է նա։
Նա հիշեցրել է, որ իր երկիրը միշտ հանդես է եկել հանուն մարդկության շահերի խաղաղության օգտին։
«Երկխոսությունն ու դիվանագիտությունը այս խնդրի միակ լուծումներն են»,- հավելել է Հնդկաստանի վարչապետը։



