Պատերազմի երրորդ օրը վարչապետը հրաման է տվել ՀՀ զինված ուժերին կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Այն պաշտոնյաները որոնք հստակ գիտեն, որ այս գործառույթը չիրականացնելու համար պատասխանատվության են ենթարկվելու այս հրամանը ձայնագրել են և այդ ձայնագրությունը կա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:
Ըստ Հակոբյանի, ամսի 30-ի դրությամբ Արցախն իրականացրել է իր համալրման պլանի 78 տոկոսը, Հայաստանը՝ 52 տոկոսը։



