ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը ասուլիս է անցկացնում իր տանը: Նախկին պատգամավորը նախ ողջունեց լրագրողներին՝ հարցնելով. «Հիմա ում կյանքն եք ուտում, հիմա մենք չկանք, ասեք՝ տենամ»:
Սեյրան Սարոյանն անդրադարձավ մամուլում եղած այն տեղեկություններին, թե ոստիկանությունը օգոստոսի 18-ին հատուկ գործողություն է իրականացրել իր՝ Էջմիածնում գտնվող տանը:
«Հո զոռով չի, էդ մարդիկ մեր տուն չեն եկել: Մեր վառոտներից ներս մի հատ միլիցյա չի եկել: Ես իմ տուն նստած, եկել եմ, քան թե գան տենան ոնց եմ, տենց բաներ են գրո՞ւմ: Մեկն էլ գրել ա գեներալը ճողոպրեց, փախավ: Ամոթ ա, չէ՞»:
Գեներալը նշեց՝ երկար ժամանակ երկրում չի գտնվել, գնացել է բուժվելու, և երբ վերադարձել է Հայաստան, իրեն շատ մարդիկ են եկել դիմավորելու: «Հիմա էլ ամեն օր բարեկամներս, ընկերնրս ուզում են գան տենան ինձ, նստում ենք, հայի տուն ա, էլի: Նստում, ուտում-խմում ու գնում են»:



