Մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Մելքոնյանն էր,...

Մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Մելքոնյանն է, բայց քանի որ նա մերժել է, մեր խորհրդակցության ժամանակ կարծեմ Արսեն Թորոսյանին են առաջարկել լինելու վարչապետի թեկնածու: Այս մասին Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ հեգնանքով նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը:

«Պայքարը երկու հոգու մեջ էր՝ Տիգրան Ավինյան և Արսեն Թորոսյան. Հիմա կարծես կշիռը Արսեն Թորոսյանի կողմն է: Հիմա տեսնենք՝ ինչ կլինի, կարող է ինքն էլ մերժի կամ հաստատի: Կարծեմ կոնսենսուս կա»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: