Մեր ուղերձն է Պուտինին՝ ՆԱՏՕ-ն կշարունակի աջա...

Ուկրաինան ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում, որտեղ նա նախագահում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը: Այս մասին գրում է apnews.com-ը:

«Այս պահին ստացվում է, որ Ուկրաինան կլինի 33-րդ անդամը, բայց, հնարավոր է՝ ինչ-որ մեկը կարող է նրանից առաջ ընկնել: Սակայն ապագայում Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի անդամ: Սա այն է, ինչ մենք որոշել ենք Վաշինգտոնում», - ասել է Ռյուտեն:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին այն է, որ «դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային և, եթե պահանջվի, երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի Ուկրաինան, ՌԴ-ի հետ բանակցությունների դեպքում, ամուր դիրք ունենա»: