Մեր շահերից է բխում սահմանազատումը սկսելը. Տա...

Առաջին անգամ չէ, որ մենք խոսում ենք սահմանազատման անհրաժեշտության մասին, եւ սահմանազատումը, ըստ էության, խաղաղության գործընթացի ամենակարեւոր բաղկացուցիչներից մեկն է եղել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սահմանազատումը տրամաբանական է սկսել Տավուշի հատվածից, նա ասաց. «Այն, թե ինչու Տավուշից, կարող է ունենալ մի քանի հիմնավորում: Առաջինը, կարեւոր է այդ պրոցեսը սկսել, որովհետեւ մենք կարող ենք հավերժ խոսել այդ գործընթացի մասին եւ երբեք դա չսկսել: Կարծում եմ՝ մեր շահերից է բխում այն սկսելը: Երկրորդը, սա կարող է նաեւ ձեր հարցի պատասխանը տալու եղանակը լինել, թե ի վերջո, ո՞ր քարտեզներով ենք իրականացնելու սահմանազատումը: Սա շատ սկզբունքային հանգամանք է մեզ համար: Սա նշանակում է, որ եթե մենք մի հատվածում իրականացնում ենք սահմանազատում դիցուք,  1974 թվականի քարտեզով, դա նշանակում է, որ մյուս հատվածներում էլ պետք է այն իրականացվի նույն քարտեզներով: Սա, միեւնույն է, պետք է բխի այն հիմնական սկզբունքից, որ երկու երկրները մինալով Ալա-Աթայի հռչակագրին, ճանաչել են իրենց խորհրդային վարչական տարածքները որպես պետական սահմաններ եւ դրա հիման վրա պետք է կատարվի սահմանազատումը: