Աղվան Վարդանյանի հետ տեսակցել ենք Բագրատ և Միքայել Սրբազաններին, նրանք խցում շատերից ավելի ազատ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
«Մոտ երկու-երեք ժամ անցկացրել ենք նրանց խցում, խոսել ենք, զրուցել ենք, ստեղծված իրավիճակի հետ կապված ու իսկապես մենք ենք ավելի մեծ էներգիայով դուրս գալիս այնտեղից, որովհետև իրենց մոտ բացարձակ չկա հուսահատություն, հուսալքություն։ Ւհարկե ցավալի է սա, ու դա բոլորի ամոթն է, որ նման իրավիճակում ենք գտնվում»,- նշեց Լևոն Քոչարյանը։
Հարցին՝ արդյո՞ք կալանավորված սրբազանների հետ խոսել են այն հոգևորականների մասին, որոնք վերջին շրջանում անցել են Նիկոլ Փաշինյանը կողմը, Լևոն Քոչարյանն ասաց. «Կարծում եմ՝ իրենց հայտարարությունը շատ պարզ սրա մասին ասում էր, գնահատականները ճշգրիտ էին, ուղիղ էին, այս մասով, իհարկե, խոսել ենք։ Այստեղ նորից իրենց մտահոգություն էին հայտնում, վրդովմունք էին արտահայտում այդ ամեն ինչի հետ կապված։
Գիտեք, մարդիկ ի վերջո կալանավորված են հենց իրենց կարծիքի համար, իրենց կարծիքի մասին, բաց, ազատ խոսելու համար, իրենց խղճով առաջնորդվելու համար են։ Այսինքն՝ իրենց հենց այնտեղ գտնվելու ինքնին փաստը վկայում է նրա մասին, իրենց կերպարի մասին, որ չեն ենթարկվել ճնշումներին, չեն ենթարկվել տարատեսակ ինչ-որ հնարավոր կոմպրոմատների ու մնացածի և այսպես խղճի բանտարկյալներ են, բայց իրականում այնտեղ գտնելով շատ ավելի ազատ են իսկապես, քան շատ ուրիշ հոգևորականներ»։
Հարցին, թե ի՞նչ է ինքը կարծում, որքա՞ն կշարունակվի Կաթողիկոսի դեմ այս արշավը, Լևոն Քոչարյանն ասաց. «Գիտեք, կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ այս իշխանություններին մեր ժողովուրդը կթույլատրի այդ ամեն ինչը շարունակել։ Ինչպես որ Ադրբեջանն է, ինչքան կարողանում է, խլում է, տանում է տարբեր ձևերով Հայաստանից։ Այսինքն՝ շարունակվելու է այնքան ժամանակ քանի դեռ իրենք կան։ Սա կոնկրետ ծրագիր է իրենց կողմից, մենք տեսնում ենք բավական հետևողական, որը իրենք շարունակում են
Ադրադառնալով կառավարության կայքում հրապարակված բանակցությունների փաստաթղթերին՝ Լևոն Քոչարյան ասաց.
«Փաստաթուղթ հրապարակելու պահանջը, եթե կհիշեք, սկսվեց նրանից, երբ կոչ արեց նախկին նախագահներին՝ բանավիճելու, այս կողմից, բնականաբար, մերժվեց այդ առաջարկը և կոչ արեցինք մենք բոլորս, որպեսզի հրապարակի փաստաթղթերը և արդեն դրա արդյունքում պարզ կլինի, որ բանավիճելու բան չկա, որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք էր բանավիճել նրա շուրջ, թե ով է Արցախը հանձնել։ 2019 թվականի փասատթուղթը ցույց տվեց, որ Արցախը կարող էր ունենալ ինքնորոշման իրավունք՝ Ադրբեջանից դուրս։
Ինչ վերաբերում է Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելուն՝ պարբերությունում մեջբերել են «Հայկական ժամանակ»-ի հոդվածը, որն իրենք հրապարակել են 2008 թվականի նախագահական ընտրություններից 10 օր առաջ։ Հասկանում եք, այնքան անլուրջ է էլի, չես հասկանում, լավ, ոնց կարող է մարդը լինելով երկրի ղեկավար, այս կարգի հիմարի ու էշի տեղ դնի, շատ կներեք, մեր ժողովրդին։ Այսինքն՝ դու հրապարակում ես քո սեփական թերթից հոդված, ու որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում։ Այն դեպքում, որ 1999 թվականից սկսված բանակցությունները Մեղրիով ճանապարհ տրամադրելու շուրջ իր հանգուցալուծման վերջնական տեսքը ունեցել է Քի Վեսթում. դրա համար մեր պահանջն է, որ հրապարակի Քի Վեսթյան փաստաթուղթը։ Եթե չկա, չգիտեմ՝ ինչ պատճառով չկա, Արտաքին գործերի նախարարությունը, ես համոզված եմ, որ դա ունի և Ռուսաստանի Հանրապետությունը, և Ամերիկայի Միացյալ Նահանգները, և Ֆրանսիան»։



