Մեր օրենսդրությունը միանշանակ թույլ է տալիս Զ...

ՀՀ երկրորդ նախագահ Հայկ Ալումյանի այսօրվա ասուլիսը նման չէր նախորդներին: Փաստաբանն այսօր եկել էր լուսանկարներով և և այլ երկրների՝ Չինաստանի, Նեպալի, Հարավաֆրիկյան Հանարապետության, Հնդկաստանի և մի շարք այլոց փորձի օրինակներով, որոնցում զինված ուժերն օգտագործվել են երկրի անվտանգության պահպանման համար: Ալումյանի խոսքով՝ Մարտի 1-ի իրադարձությունների շուրջ ձևավորվել են բազմաթիվ միֆեր, որոնցից մեկն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով.

«Սա միֆ է, և այսօր դատարանում քննվող քրեական գործը շատ մեծ չափով հիմնված է այս միֆի վրա։ Իրականում, մեր օրենսդրությունը միանշանակ թույլ է տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ, եթե առկա են զանգվածային անկարգություններ»։

Հայկ Ալումյանը նաև հղում կատարեց ՀՀ Սահմանադրության 8.8-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ Զինած ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային անվտանգությունը։

«Իսկ ի՞նչ է անվտանգությունը։ Այն ներքին և արտաքին վտանգներից պաշտպանվելու հնարավորություն է։ Անվտանգությունը կարող է խախտվել զանգվածային անկարգությունների հետևանքով»։