Մեր ներկայիս քաղաքական երկխոսությունը դուրս է...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարին՝ Հնդկաստանի անկախության օրվա առթիվ․

«Անկեղծ շնորհավորանքներ եմ հղում իմ գործընկերոջն ու լավ բարեկամ Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի ժողովրդին, որոնք  նշում են Անկախության 78-րդ տարեդարձը: Մենք կապված ենք քաղաքակրթական կապերով, իսկ մեր ներկայիս քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից»։