Չկա սահմանադրություն փոխելու պահանջ, որը բանա...

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե բառացիորեն՝ «քոփի-փեյսթով», ներկայացված են։ Դա, իհարկե, նորմալ է, բայց, ինչպես դուք էլ նշեցիք ձեր խոսքում, սա աշխարհաքաղաքական նախագիծ է։ Այնուամենայնիվ, եզրակացության մեջ ռիսկերի գնահատում, SWOT վերլուծություն կամ որևէ այլ նմանատիպ վերլուծություն չկա։

Չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է ո՛չ Ազգային ժողովի, ո՛չ էլ հայ ժողովրդի նկատմամբ, որովհետև, փաստացի, հենց նրանց ենք ներկայացնում այս փաստաթուղթը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ դիմելով ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։