
Չկա որևէ մեկ պետություն, որի նկատմամբ առաջադրված կամ պետության կողմից ընկալված, իր դեմ գործածվող հիբրիդային կամ կիբրիդային սպառնալիքը գալիս է մեկ աղբյուրից: Ուղղակի անհնար է գտնել այդպիսի պետություն, և Հայաստանն այստեղ էլ բացառություն չէ: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանը և Թուրքիան դիտարկվում են որպես հիբրիդային հարձակումներ իրականացնող և Հայաստանին անվտանգային սպառնալիք հարուցող սուբյեկտներ:
«Մեր հիբրիդային ռիսկի կամ հիբրիդային վտանգների աղբյուրներն ունեն տաբեր աշխարհագրություն, և, բնականաբար, կոնֆլիկտի և սառը հարաբերությունների պատմությունն ունի իր որոշակի ազդեցությունը: Դա չի կարելի և հնարավոր չէ հերքել:
Բայց մեր ծառայության խնդիրն է մեր ռադարները բաց պահել, որպեսզի կարողանանք շատ ավելի վաղ տեսնել բոլոր ռիսկերը կամ աղբյուրները, որ ճիշտ նույնականացնենք»,- ասաց նա՝ հավելեց, որ անվտանգությունը թիմային սպորտ է ոչ միայն ներազգային կամ ազգային մակարդակում, այն թիմային սպորտ է նաև ժողովրդավարության հետևից գնացող պետությունների համար: