Մեր հարաբերություններն իսկապես լավ տեմպերով ե...

Մենք ամրապնդում ենք միջազգային անվտանգության հարցերով մեր փոխգործակցությունը։ Այս մասին Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մեր հարաբերություններն իսկապես լավ տեմպերով են զարգանում։ Մենք ունենք առեւտրաշրջանառության լավ թվեր։ Մենք ամրապնդում ենք միջազգային անվտանգության հարցերով մեր փոխգործակցությունը»,-ասել է նա։

Իր հերթին, ԻԻՀ նախագահը նշել է, որ տարածաշրջանն անվտանգ է դարձել ՌԴ-ի եւ Իրանի փոխգործակցության արդյունքում։

«Կարծում եմ՝ դա լավ փորձ է»,-ասել է Ռայիսին։