Մեր հացն եք ուտում, բայց մեր դեմ եք աշխատում....
Վանաձորում իշխանությունները կարծես պատրաստվում են նոր ՏԻՄ ընտրությունների: Մեր տեղեկություններով Լոռու նախկին ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանը օրերս հավաքել է համայնքային պետական կազմակերպությունների ղեկավարներին եւ շատ կոպիտ խոսակցություն ունեցել նրանց հետ:
Արամ Խաչատրյանը ասել է, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ խիստ են հետեւելու եւ «կարգազանցները» պատժվելու են. «Այս անգամ ներում չի լինելու եւ նախորդ ընտրությունների նման աչք չենք փակելու իշխանության համար «վիզ չդնողների» վրա: Մեր հացն եք ուտում, բայց մեր դեմ եք աշխատում»,-ըստ մեր աղբյուրի հայտարարել է Արամ Խաչատրյանը:
Մենք փորձեցինք կապ հաստատել Արամ Խաչատրյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք եղել է նման հանդիպում եւ արդյո՞ք ինքը համարում է, որ պետական ծառայողները «իրենց հացն են ուտում», բայց ցավոք մեր փորձերը հաջողությամբ չպսակվեցին՝ ՔՊ-ականը անհասանելի էր: