Մեր երկիրը բացահայտ հայտարարել է, որ «Ղարաբաղ...

Մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը համաձայն չէր խաղաղության համաձայնագրի մի շարք դրույթների հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Հայաստանը, մասնավորապես, չի ընդունել այն կետերը, որոնք վերաբերում են դատարաններից հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումը թույլ չտալուն։ ԱՄՆ այցի շրջանակներում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է խաղաղության հաստատման ոլորտում Ադրբեջանի օրակարգը»,-նշել է Բայրամովը:

Բայրամովը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դուրս է մնացել գործընթացից․ «Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Մեր երկիրը բացահայտ հայտարարել է, որ «Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է»։ Չնայած որոշ հաջողությունների, որոնք ձեռք էին բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում, Հայաստանի «արագացված զինումը» եղել է նորմալացման գործընթացի ավարտին հասնելու հիմնական խոչընդոտը»։