«Մեր ձեւով» շարժումն առաջարկում է բազմազավակ...

Այսօր մենք խոսելու ենք մեր բազմազավակ ընտանիքների քաջալերման ծրագրերի մասին, որը մենք առաջարկելու ենք եւ անվանել ենք «մեծ հակակական ընտանիք»։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգողներից Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր հայկական մշակույթը, ընդհանրապես ավանդույթները ընտանիքակենտրոն են, և հայերի ճնշող մեծամասնության մոտ երջանկության հիմնական ցուցանիշը մեծ ընտանիքն է։ Եթե մենք կարողանանք աջակցել մեր հայ ընտանիքներին, որպեսզի ավելի շատ բազմազավակ ընտանիքներ լինեն մեր հասարակության մեջ, մենք այս հարյուրամյակում տեղ ենք ունենալու այս տարածաշրջանում և մեր տոկոսային դերը կբարձրանա։

Դրա համար մենք պետք է անենք մի քանի քայլ։ Հիմնական խնդիրը ՀՀ–ում, ըստ հարցումների, բնակարանային հրցն է։ Դա է պատճառը, որ երիտասարդ ընտանիքները մտածում են 3–4–րդ երեխան ունենալիս։

Մեր առաջարկն է, որպեսզի 3–րդ երեխայից հետո բազմազավակ ընտանիքներին հնարավորություն տրվի լավ պայմաններով գնել բնակարաններ, պետությունն էլ աջակցի։

Երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագիրը մեզ համար նորություն չէ, մենք դա արել ենք Արցախում, որը բերեց նրան, որ Արցախում հետագա 2 տարվա ընթացքում 4–րդ երեխան ունենալու դեպքերն ավելացան 50 տոկոսով։ Նույնը առաջարկում ենք անել ամբողջ Հայաստանում, բայց այսպես. 3–րդ և 4–րդ երեխայի դեպքում լուծել բնակարանային հարցը, այսինքն վճարել հիպոթեքի մի մասը։

Երկրորդ կարևոր բանը տնտեսական կայունությունն է, քանի որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մայրաքաղաքն ավելի շատ երեխա է ունենում, քան գյուղերը։ «Մեր ձեւով» շարժումը բազմաթիվ տնտեսական ծրագրեր է  առաջարկում և առաջարկելու, որոնք  հաստատ լավարկելու են  մեր ընտանիքների տնտեսական վիճակը։ Ամեն տարի մենք մի քիչ ավելի լավ վիճակում ենք լինելու, ինչը բերելու է երիտասարդ ընտանիքների համար կայունության զգացողության։

Շատ կարևոր է երիտասարդ աղջիկների ու տղաների հետ աշխատանքը, որպեսզի իրենք հասկանան, որ գովազդվող արժեքները՝ միայնակ կյանքը վայելելու մասին, ուղղակի մարդկանց մենակության տանելու ճանապարհ է։ Իրական երջանկությունը մեծ ընտանիք ունենալն է կյանքի բոլոր փուլերում, ու որ այդ արժեքը պահպանվի բոլորիս մոտ>: