«Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը, որի նպատակն է միավորել երիտասարդությանը ընդհանուր գաղափարի շուրջ՝ սիրել և պաշտպանել հայրենիքը՝ այն ավելի լավ ճանաչելով ու բացահայտելով։
Առաջին արշավը նոյեմբերի 29-ին էր դեպի Լոռի, օրվա հատուկ հյուր Թովմաս Առաքելյանի ուղեկցությամբ։ 70-ից ավել երիտասարդներ վայելեցին Լոռու գողտրիկ բնությունը, ծանոթացան մեր պատմական և հոգևոր ժառանգությանը Հաղպատի և Սանահինի վանական համալիրների պատմությանը, Հայ Առաքելական եկեղեցու ունեցած դերակատարությանը։
Հաջորդ կանգառը Դսեղ գյուղն էր, որտեղ այցելեցինք հայ մեծանուն գրող, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։
Օրն ամփոփեցինք տաքուկ միջավայրում՝ խարույկի շուրջ։
«Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը շարունակական է լինելու․ այցելելու ենք Հայաստանի բոլոր մարզերը, ծանոթանալու ենք յուրաքանչյուր մարզի պատմությանն ու ժառանգությանը։
Միացի՛ր մեր Երիտասարդական կենտրոնին, մեր ձևով բացահայտենք մեր հայրենիքը։



