Մեր դաշնակիցներին պաշտպանելու 5-րդ հոդվածի մե...

Մեր դաշնակիցներին պաշտպանելու 5-րդ հոդվածի մեր պարտավորությունն անսասան է։ Մենք մեր դաշնակիցների հետ միասին կօգտագործենք ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր ռազմական և ոչ ռազմական միջոցները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ն:

Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի նկատել ռուսական կործանիչների կողմից Էստոնիայի օդային տարածք ներխուժելու անմիջական սպառնալիք:

«Էստոնիայի օդային տարածքի խախտման անմիջական սպառնալիք չկար, ուստի ինքնաթիռները ուղեկցվել են մինչև երկրի օդային տարածքը լքելը առանց ավելի խիստ պատասխանի»,- ասել է նա:

Էստոնիայի իշխանությունները հայտարարել էին, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան երեք МиГ-31 ինքնաթիռ խախտել է Էստոնիայի օդային տարածքը: