Մեքսիկայում հարսնացուին ձերբակալել են սեփական...

Մեքսիկայում հարսնացուին ձերբակալել են սեփական հարսանիքի օրը։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Նենսի Լիզեթը պատրաստվում էր ամուսնանալ մարդասպան Կլեմենտի Մենդիոլա Մարտինեսի հետ՝ մականունը Էլ Ռատոն (Փոքրիկ մկնիկը): Նա կասկածվում է շորթման և սպանության մեջ, իսկ հարսնացուն, ըստ քննիչների, եղել է նրա հանցակիցը և նրա հետ շանտաժի է ենթարկել տեղի ֆերմերներին։

Ոստիկաններն իմացել են առաջիկա հարսանիքի մասին և նշանակված օրը հետևել Լիզետին։ Արարողության ընթացքում ոստիկանները ներխուժել են տարածք և բերման են ենթարկել նրան և սևազգեստ վեց տղամարդկանց, որոնք, ըստ երևույթին, հարսանիքի հյուրեր են եղել:

Ինքը՝ Մարտինեսը, կարողացել է փախչել։ Ոստիկանությունը 300 հազար պեսո է առաջարկել բոլորին, ովքեր կկիսվեն նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններով։