Մեքսիկայի Սենատը հավանություն է տվել վեյփերի,...

Մեքսիկայի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են երկրում էլեկտրոնային ծխախոտների, վեյփերի, սինթետիկ թմրանյութերի եւ պրեկուրսորների արտադրության եւ տարածման արգելք։

«Սենատի պլենումը 110 կողմ, 5 դեմ եւ 2 ձեռնպահ ձայնով հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումներին՝ ոււղված վեյփինգի սարքերի եւ ֆենտանիլի արգելքին»,- նշված է Սենատի հայտարարությունում։ Ենթադրվում է  փոփոխություններ մտցնել սահմանադրության չորրորդ եւ հինգերորդ հոդվածներում։

«Ցանկացած գործունեություն՝ կապված էլեկտրոնային ծխախոտների, վեյփինգի սարքերի եւ նման այլ համակարգերի հետ, կենթարկվի պատիժների»,- ասված է Սենատի հայտարարությունում։

Ավելացվել է նաեւ, որ «արգելվում եւ պատժվում է թունավոր նյութերի, քիմիական պրեկուրսորների արտադրությունը, տարածումը եւ օգտագործումը, ֆենտանիլի օգտագործումը»։ Արգելված է նաեւ այս թեմաների հետ կապված նյութերի «արտադրությունը, ներքին եւ արտաքին առեւտուրը, աշխատանքը կամ ցանկացած գործունեություն»։