Մեքսիկայի ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրաժարվել է ընդունել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որը Մեխիկոյում է գտնվելու ձեռնարկատերերի հետ հանդիպելու և Պահպանողական քաղաքական գործողությունների խորհրդաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ո՛չ, որովհետև ես համաձայն չեմ նրա մտածելակերպի ու կենսակերպի հետ: Սակայն նա ազատ է (իր գործողություններում): Եվ Մեքսիկայի կառավարությունը մի բան է, իսկ Մեքսիկայի ժողովուրդը`մեկ այլ բան: Մեր ժողովուրդը միշտ շատ հյուրընկալ է եղել», -ամենօրյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Լոպես Օբրադորը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք նա մտադիր է ընդունել Միլեյին:
Արգենտինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադոռնու տեղեկացմամբ՝ Միլեյը Մեքսիկայում կգտնվի օգոստոսի 23-ից մինչև 24-ը։
Արգենտինայի ղեկավարը հաճախակի քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից արտասահման կատարած իր հաճախակի ուղևորությունների համար, որոնց մեծ մասը պետական այցեր չեն եղել։
Ընդհանուր առմամբ, Միլեյն աշխատանքի ութ ամսվա ընթացքում կատարել է 13 արտասահմանյան ուղևորություն։ Նախագահը, որն իրեն ներկայացնում է որպես ազատատենչ և անարխո-կապիտալիստ, բազմիցս Արգենտինայի առաջնահերթ գործընկերներ է համարել Արևմուտքի երկրներին, հատկապես՝ ԱՄՆ-ին և Իսրայելին:



