Մենք որևէ քաղաքական ուժի չենք սատարում, պահան...

Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Կենդանասերների նախաձեռնող խմբի» անդամները՝ «Ջամբո Պարկ»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանի գլխավորությամբ: Նրանք պահանջում էին Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը՝ հիմնավորմամբ, թե նա բազմաթիվ ապօրինություններ է կատարել:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծում են՝ որևէ քաղաքական ուժի հետ կապ չունեն, որևէ մեկի շահերը չեն պաշտպանում, պարզապես այդ պաշտոնում ցանկանում են տեսնել կենդանասեր և իր գործին գիտակ անձի:

Politik.am-ի հարցին, թե իրենք ունե՞ն տնօրենի հավանական թեկնածու, ում կցանկանային տեսնել Ռուբեն Խաչատրյանի փոխարեն, նշեցին՝ ոչ, և կընդունեն կառավարության առաջարկած թեկնածուին, եթե նա համապատասխանի տնօրենի չափորոշիչներին: Ցուցարարները նաև դիմում-նամակ են փոխանցել կառավարության անդամներին: