Մենք ոչ մի կուսակցության չենք հարել և չենք հա...

Իշխանությունները կեղտոտ մեդիաարշավ են սկսել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և նրա հոր՝ Գագիկ Առուշանյանի դեմ։ Իշխանական քարոզչամեքենան այսօր ակտիվորեն տարածում է մի կեղծ տեղեկատվություն, որին պատասխանով հանդես է եկել Գագիկ Առուշանյանը․«Չէի ցանկանա անդրադառնալ այս նյութին , բայց քանի որ այս օրերին նկատելի են ֆեյքաբուծարանի մեծ հարձակումները մեր դեմ՝ չհասկանալով, որ որդեգրած այդ ստոր առաքելությամբ միայն պառակտում են մտցնում մեր փոքր ազգի մեջ , միասնության կոչի փոխարեն՝ պառակտում են ազգը՝ երկիրը տանելով կործանման, չգիտակցելով, որ այսօր այն վճռական ժամանակահատվածն է, որ Հայ մարդը պիտի միմիայն միասնության կոչ անի և հետամուտը լինի իր կոչի։

Ինձ ճանաչողները քաջատեղյակ են իմ և լիսկայի փոխհարաբերություններից, որ ես ոչ թե դեմ եմ եղել իրեն, այլ իր վարած քաղաքականությանը։ Դա է պատճառը, որ մենք ևս մուտք գործեցինք համակարգ՝ ցույց տալու, թե ինչպես է պետք մտածել սեփական երկրիդ և ժողովրդիդ մասին, թե ինչպես է պետք ազգային արժեքներն ու ազգային շահը անձնայինից վերադասել, սա է եղել մեր թշնամանքի իրական և միակ պատճառը։ Ինձ ճանաչողները գիտեն նաև, որ լիսկան չէր կարող իմ ձեռքը կոտրել և որևէ ազդեցություն ունենալ իմ մտածելակերպի վրա , քանզի մեր մտքերը արդար են եղել այնպես, ինչպես այսօր։
Շատ չեմ ցանկանում մանրանալ այս թեմայով, ընդամենը ուզում եմ ընդգծել, որ այս ամենը կատարվում է մեկ հատուկ նպատակով՝ սևացնելու համար մեր հեղինակությունը, բայց դա այս նոր ձևավորված ֆեյք համակարգին իհարկե չի՛ հաջողելու։ Խորհուրդ կտամ այդ համակարգին , որոնց մեծամասնությունը հայեր են, պարզապես չտրվել գայթակղությանը, քանզի այսօր պահը օրհասական է, քանզի կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առաջ։ Այսօր ավելի քան երբևէ մեզ բոլորիս համախմբվել է պետք ։ Մենք երբևէ անձնական շահ չենք հետապնդել և չենք հետապնդում, քանզի գաղափարակիցն ենք Մեծն Զորավար Անդրանիկի, Մեծն Գարեգին Նժդեհի, այն է՝ պաշտպանել մեր մի թիզ հողը, պաշտպանել մեր օջախները , զարգացնել մեր երկիրը, լծվել Մեծ Հայքի վերամիավորմանը։
Այս փոքրոգին նշում է , որ ես մարդ եմ հավաքում և տանում հրապարակ, բայց ուզում եմ նշել, որ մենք հրապարակի պատվանդանին կանգնածների հետ ոչ մի ընդհանուր կապ չունենք, 17+1 կուսակցության հետ ոչ մի ընդհանուր կապ չունենք, իհարկե չեմ կարող նաև չնշել, որ վերջիններիս ետևից գնացողների մեծամասնությունը հայրենանվեր մարդիկ են։
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք ոչ մի կուսակցության չենք հարել և չենք հարելու , մեր կուսակցությունը մեր ազգն է , մեր միտքը՝ մեր մի թիզ հողը։ Պետք է փաստել, որ դարեր ի վեր սատարելով այս ֆեյք մտածողությանը՝ կորցրել ենք մեր Ծովից Ծով Հայաստանը, և եթե շարունակենք այսպես , կկորցնենք նաև այսօրվա մեր մի թիզ հողը․․․
Հ.Գ.Եվ իհարհե խոսքս ուզում եմ ավարտել հետևյալ ասացվածքով. «Չոր կեղտը մարդուն չի կպնում, եթե նա անմեղ է»։ Մեր խիղճը մաքուր է, գործը՝ արդար, միտքը՝ շիտակ, կուսակցությունն ՝ ազգային, հավատամքը՝ ամուր...»,-իր պատասխանում նշում է Գագիկ Առուշանյանը։