Մենք վճռական ենք տրամադրված Թուրքիան այս կրակ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված հակամարտության գլխավոր մեղավորը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս անօրինական պատերազմի համար, որը մեր տարածաշրջանը մատնել է կրակի և տնտեսական բեռ է դրել ողջ մարդկության ուսերին, հիմնական պատասխանատվությունը կրում է Իսրայելի կառավարությունը»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ։ 

Նա հավելել է, որ այս անարդար պատերազմում թափված արյան յուրաքանչյուր կաթիլը կդառնա փրկօղակ, որը կերկարաձգի Նեթանյահուի քաղաքական կյանքը։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կողմնակից է իրանական ճգնաժամի շուտափույթ խաղաղ կարգավորմանը։

«Մենք վճռական ենք տրամադրված Թուրքիան այս կրակից հեռու պահելու հարցում։ Մենք մեր պարտքն ենք համարում անել ամեն ինչ՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- նշել է Թուրքիայի նախագահը։