Իրանական հարցի վերաբերյալ Միացյալ Նահանգների և Չինաստանի դիրքորոշումները մեծապես համընկնում են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք քննարկել ենք Իրանը։ Մենք նման դիրքորոշումներ ունենք Իրանի հարցում։ Մենք ուզում ենք, որ դա ավարտվի, մենք չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Մենք ուզում ենք, որ Հորմուզի նեղուցը բաց լինի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով գտնվում էր Չինաստանում:



