Շնորհակալ եմ հայտնում Հայաստանին՝ աջակցելու ու հարգելու համար համար մեր ազգային շահերը, հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանն աջակցելու համար: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մենք այսօր քննարկեցինք տարբեր թեմաներ՝ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկկողմ օրակարգը, քննարկեցինք նաև կրթության, սպորտի, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությունը: Կուզեի ընդծել, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, այնուամենայնիվ ունենք չիրացված ներուժ ու հեռանկարներ: Առևտրի առումով Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների առաջին տանյակում է, զբոսաշրջության իմաստով՝ Հայաստանն առաջին եռյակում է: Շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալ, շատ ուրախ ենք, որ Հայաստանից Վրաստան այցելուների հետաքրքրությունն ավելանում է, պետք է ավելի խորացնենք այս համագործակցությունը:
Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի տարածաշրջանում ապահովենք խաղաղություն: Այս համատեքստում ուզում եմ ընդծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանն ու կայունությանը տարածաշրջանում, այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի: Պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի էլ ավելի խորացնենք մեր բարեկամկան կապերը: Շնորհայկալ եմ պարոն Փաշինյանին՝ նրա անձնական ներդրման համար՝ մեր բարեկամաական կապերի խորացման գործում»,- նշել է նա:



