Մենք չենք կարող թույլ տալ այնպիսի երկրներին, ինչպիսին Չինաստանն է, օգտագործել իր դիրքը հումքի հիմնական տեսակների, տեխնոլոգիաների կամ ապրանքների շուկայում՝ մեր տնտեսությունը քայքայելու եւ աշխարհաքաղաքական անցանկալի լծակներ օգտագործելու համար։ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն այս մասին հայտարարել է Սեուլում՝ հարավկորեական տեխնոլոգիական հսկա LG Corp-ի օբյեկտներում շրջայցից հետո՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կատարած իր 11-օրյա այցի վերջին փուլի ընթացքում, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները, ինչպիսին է Հարավային Կորեան, պետք է կենտրոնանան «ընկերներին աջակցելու» կամ իրենց մատակարարումների շղթաները դիվերսիֆիկացնելու վրա, որպեսզի ավելի շատ ապավինեն վստահելի առեւտրային գործընկերներին՝ ամրապնդելով տնտեսական ճկունությունը եւ նվազեցնելով ռիսկերը։



