Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 34 նավ։ Սա անկասկած ամենամեծ թիվն է այս անխոհեմ փակման սկսվելուց ի վեր, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա ասել է․ «Մենք շրջափակել ենք, իսկ նրանք ոչինչ չեն անում։ Իրանը ոչինչ չի անում, և մենք մտադիր ենք պահպանել այդ ստատուս քվոն։ Ներկայումս ռազմական գործողություններ չեն ընթանում»,-նշել է նա։
Թրամփը նաև նշել է, որ թույլ չեն տա Իրանին շանտաժի ենթարկել աշխարհը։
«Նրանք հենց դա են անում՝ նրանք փաստացի շանտաժի են ենթարկում ամբողջ աշխարհը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,-նշել է նա։



