ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ պատասխան չի տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հարցին։
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ պատրաստելով, համանման քայլերի էին ձգտում նաև ԱՄՆ-ից, սակայն դրանք առայժմ չեն հետևել, հիշեցնում է BBC-ն։ Վաշինգտոնում լրագրողները Թրամփին այդ մասին հարց են տվել։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թրամփը պատասխանել է այսպես. «Մենք շատ քայեր ենք դիտարկում, բայց կտեսնենք»։