Մենք քննարկելու հարցեր ունենք․ Հայաստանում ՌԴ...

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր հանդես եկավ տարին ամփոփոխ ասուլիսով։ Դեսպանը այս տարին կարևորվեց երկկողմանի հարաբերությունների շատ ինտեսնիվ զարգացմամբ․«Սա փաստում է, որ մենք քննարկելու հարցեր ունենք, մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում են զարգանում: Ռուսաստանին և Հայաստանին միավորում են մի շարք կարևոր ընդհանուր հետաքրքրություններ: Կա քաղաքական կամք՝ պահելու և բարձրացնելու մեր գործընկերային հարաբերությունները», - ասաց դեսպանը:

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը նաև ընդգծեց, որ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում․«Մենք բարձր ենք գնահատում նաև այն փոխհարաբերությունները, որոնք մեր երկրները իրականացնում են միջազգային կառույցներում», - ասաց դեսպանը՝ նկատելով, որ նման կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին: