Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային:
Ի պատասխան ռուսական «Առաջին ալիքի» լրագրողի հարցին, Լավրովն ասել է, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն վերջնական և ամբողջական կարգավորման համար:
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- նշել է Լավրովը՝ շեշտելով, թե իբր Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը:



