Մենք կառուցել ենք ճանապարհներ, սակայն միլիոնա...

Հայաստանի գործով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հանրապետությունում գույքահարկի հետ կապված փոփոխությունները իսկապես կարելի է համարել դարակազմիկ: Նա մասնավորապես ասել է, որ այդ բարեփոխումները ոչ միայն հարկաբյուջետային նշանակություն են ունեցել, այլեւ արդարացված են սոցիալական արդարության տեսակետից: Վարչապետ Փաշինյանի համար դարակազմիկ է նաեւ ճանապարհաշինության մասշտաբը:

«Մենք կառուցել ենք ճանապարհներ, սակայն միլիոնատերեր չենք դարձել, քանի որ մենք ճանապարհները մարդկանց համար ենք կառուցում»,- իր խոսքում ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: