Մենք և ՀՀԿ-ն դաշինք ենք կազմել, որպեսզի ազատվ...

Մենք և ՀՀԿ-ն դաշինք ենք կազմել, որպեսզի ազատվենք ազգադավներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսկացության անդամ Բաբկեն Հարությունյանը։

«Մենք և ՀՀԿ-ն դաշինք ենք կազմել, որպեսզի ազատվենք ազգադավներից, որպեսզի Հայաստանում ամենուր Թուրքիայի դրոշը չծածանվի։ Իսկ այս իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի մեծացնի Թուրքիայի դերը Հայաստանում։ Ու մտածում են, որ կարող են մանևրել հայ-ռուսական հարաբերությունները։

Նա ընդգծեց՝ պատերազմից ամիսներ անց էլ անընդհատ նոր խնդիրներ են առաջանում, պատերազմն իրականում չի ավարտվել, թշնամին հասել է Սյունիք ու ամեն ինչ անում է առաջանալու համար։

«Հաշվի առնելով այս ամենը՝ մենք նման որոշում ենք կայացրել։ Անելու ենք առավելագույնը էս ազգադավ իշխանություններից ազատվելու համար։ Ես լավատես եմ, Նիկոլը այլևս Հայաստանի վարչապետ չի լինելու»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած ընդդիմադիր կուսակցության անդամը։

Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ «Իշխանությունը հասկանում է, որ հասարակության մի մասը դեռ հավատում է իրենց և ամեն ինչ կառուցում են այդ հատվածի համար։ Մարդիկ պետք է իրենց քվեն տան՝ հակառակ դեպքում հասարակության այն զգալի հատվածը, որը հիասթափված է ամեն ինչից, մնալով տանը՝ անուղղակիորեն ձայն է տալիս այս իշխանությանը։ Սրանք հենց այս հույսով են կառուցելու են իրենց ստի մեդիաարշավը՝ ասելով, որ մենք վատն ենք, բայց ընդդիմությունն էլ է վատը, ընտրությունների մի գնացեք։ Իսկ Նիկոլին հավատացող հպարտ քաղաքացիներն իրենց ձայնը տալու են Նիկոլին»,