Մենք էլ առաջարկելու բան ունենք ԱՄՆ-ին. դա կար...
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ շատ կցանկանար, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային չընկալեր որպես միայն ինչ-որ բան խնդրող երկիր, քանի որ, նրա խոսքով, դա այդպես չէ:
 
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ այդ թվում Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին հարկավոր է, որ դաշնակիցները միավորվեն և զարգացնեն ռազմական ներուժը:
 
«Պատերազմը սկսվում է, երբ դու թույլ ես կամ մենակ»,- հավելել է Զելենսկին: Նրա խոսքով՝ Ամերիկան ու Եվրոպան պատերազմի սկզբից օգնել են Ուկրաինային, ինչը թույլ է տվել երկրին դիմադրել:
 
«Մենք էլ առաջարկելու բան ունենք: Դա կարող է իրական գործընկերություն լինել»,- շեշտել է նախագահը: Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն արդեն օրական 350-500 ԱԹՍ է արձակում Ուկրաինայի ուղղությամբ և ցանկանում է այդ թիվը հասցնել 600-800-ի։
 
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկու հետ ավելի բարդ է պայմանավորվել, քան Վլադիմիր Պուտինի հետ: Նա կոչ է արել Կիևին գործարք կնքել: Կրեմլից ևս հայտարարել են, որ խաղաղությանը խոչընդոտում է ուկրաինական կողմը: