Մենք չենք վստահում ամերիկացիներին և մտադիր չե...

Իրանն այլևս չի պատրաստվում որևէ բանակցություն վարել ԱՄՆ-ի հետ և պատրաստ է շարունակելու պատերազմն այնքան, որքան հարկ լինի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։

«Մենք չենք վստահում ամերիկացիներին և մտադիր չենք նրանց հետ վարել ոչ մի բանակցություն: Մենք կարող ենք շարունակել պատերազմը, որքան հարկ է, այնպես, ինչպես ութամյա Սրբազան պաշտպանության ժամանակ (խմբ.՝ նկատի ունի 1980-1988 թթ. իրանաիրաքյան պատերազմը)», - ասել է նա։

Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անիրատեսական սպասումները» հանգեցրին Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների խափանման։