Մենք չենք կարող Չինաստանին եւ Ռուսաստանին մեկ մակարդակի վրա դնել։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում է Reuters-ը։
«Ակնհայտ է, որ Չինաստանն ամրապնդում է իր արտաքին եւ ներքին քաղաքականության նոր դարաշրջանը, Չինաստանն ավելի համառ է դառնում, ավելի ինքնավստահ»,-ասել է Բորելը։
Նա նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է վերացնել իր խոցելի տեղերը՝ ամրապնդելով կայունությունը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի կարող Չինաստանին ու Ռուսաստանին մեկ մակարդակի վրա դնել։



