Մենք ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունենք կոն...

Խմբակցությունը ունի ցանկացած իրավիճակի վերաբերյալ հստակ մարտավարություն, պարզապես կխնդրեմ սպասել, ըստ արդյունքի՝ խմբակցությունը իր դիրքորոշումը կներկայացնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ես առնվազն իրավական տեսանկյունից կցանկանամ ընդգծել, որ Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությունը նրանում է, որ այստեղ քաղաքական որոշումների տիրույթում չպետք է հարցը դիտարկվի։ Ընդդիմադիր խմբակցության կողմից կատարվել է առաջադրում, այն պետք է հարգվի։ Սա դասական, բարձր ժողովրդավարական ստանդարտի տեսանկյունից եմ նկարագրում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։