Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային...

Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացենք մասնավորապես Հորադիզ-Երասխ գծի վրա, մենք հենց այսօր պատրստ ենք գնալ այդ լուծումներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք երբ ասում ենք՝ պատրաստ ենք գնալ այդ տրամաբանությամբ, նշանակում է՝ ունենք որոշակի վստահություն, որ նաև մեր հանրության՝ այդ թվում ՄԵղրիի, Սյունիքի բնակչությունը կտեսնի ու կասի՝ շատ լավ, նորմալ կոմպրոմիս է և փոխադարձ ընդունելի կարող է լինել»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Ադրբեջանն անընդհատ ասում է անխոչընդոտ ճանապարհ են ուզում, դա ի՞նչ է իրենից ենթադրում, Փաշինյանն ասաց, որ չգիտի՝ իրենք դրա տակ ինչ են հասկանում:

«Մենք ասում ենք մեր սկզբունքները և ասում ենք՝ մեր սկզբունքների շրջանակում կգնանք պարզեցումների: Ադրբեջանն ասում է քանի որ ՀՀ-ն լուծումներ չի տալիս ու առաջարկում, դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց: Սա նշանակում է,  որ Իրանի երթուղին և պայմաններն իրենց համար ընդունելի են, մենք ասում ենք՝ պատարաստ ենք այն պայմաններով, որով Իրանով են անցնում, նույն պայմաններով ապահովենք ՀՀ տարածքով, որ ի ցույց դնենք այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմաններն Ադրեբջանին կլարող են ընդունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում: Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար»,- ասաց Փաշինյանը: