«Արդյո՞ք մարդն այսօր Հայաստանում պաշտպանված է. պաշտպանվա՞ծ է արդյոք նրա խոսքը, աշխատանքը, ազատ տեղաշարժը, կարծիք արտահայտելն ու քաղաքական գործընթացներին մասնակցելը։ Չեմ ուզում այլևս օրինակներ բերել. յուրաքանչյուրս մեր մտքում կարող ենք հարյուրից ավելի օրինակներ հիշել։ Տեսնում ենք, որ, իհարկե, պաշտպանված չեն, և այս ամենի համախմբումն ու ստեղծված իրավիճակն ինձ ակամա հիշեցնում են հետևյալ ձևակերպումը՝ «Հայաստանի ադրբեջանացում»։
Արևմուտքը դադարել է գնահատել՝ ով է ժողովրդավար, ով՝ ոչ. հիմա չեն ասում՝ ժողովրդավար է, թե ոչ, այլ ասում են՝ մեզ հետ է, թե մեզ հետ չէ։ Հետևաբար, ելակետ ընդունելով այն սկզբունքները, որոնք դրված են եղել ժողովրդավարության հիմքում, կարծում եմ, որ մենք, այո՛, այլևս ավտորիտար պետություն ենք»,- այս մասին «Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկմանն ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



