Տեսանյութ. Մենք ասել ենք և հիմա էլ համոզված ե...

Վերջին օրերին շատ քննարկվում էր՝ թե մասնակցե՞լ այս ծրագրի քննարկմանը, թե՞ ոչ: Ծրագիրը, որ կապ չունի մեր իրականության հետ, ծրագիրը, որ նախրոդ 2019-ի ծրագրի նման թղթի վրա մի բան է գրված, կյանքում այլ բան է արվում: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այնուամենայնիվ, պետք է մասնակցել այս նիստին, որպեսզի քողազերծել ամենը, որը կապ ունի այս կառավարության հետ: Ի դեպ կառավարության ջատագովներից մեկը՝ Սամվել Բաբայանը 2020 նոյեմբերի 10-ին գրել էր՝ շտապելով կառավարություն փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը: Մենք անցնող ամիսներին ասել ենք և հիմա էլ համոզված ենք՝ այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան, բայց այս ծրագրի քննարկմանը մասնակցելու ենք, որ ամբողջովին քողարզերծենք»:

Ամբողջականը՝ տեսանյութով: