Այսօր Ամուլսարի պահապաններից ահազանգել են, որ առավոտյան ոստիկանությունը հորդորել է դեպի հանք տանող ճանապարհները բացել, որպեսզի Լիդիանը ինչ-որ վնասների գնահատման աշխատանքներ կատարի այնտեղ. «Մենք զորավիգ ենք Ամուլսարի պահապանների դիրքորոշմանը, որ հանքի հետ կապված որևէ աշխատանք Լիդիանը չի կարող կատարել Ամուլսարի տարածքում»- նշել են պահապանները:
Politik.am-ը ավել մանրասներ փորձեց ստանալ Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանից, ով հայտնեց, որ ոստիկանությունից խնդրել են առանց խոչընդոտների թույլ տալ Լիդիանի աշխատակիցներին սար բարձրանա. «Իրենց խոսքով` ինչ-որ վթար է տեղի ունեցել և սար բարձրանալը նպատակ ունի գնահատել այդ վթարի չափը: Բնակչությունը հավաքվեց, որպեսզի չթողնի, որ Լիդիանի աշխատակիցները մոտենան սարին: Ոստիկաններն էլ, տեսնելով, որ կարճ ժամանակում մոտ 500 բնակիչ են հավաքվել, և իրենք ոչինիչ չեն կարողանում անել, գնացին: Չգիտեմ որքանով է հավաստի`տեղեկացել ենք, որ ոստիկանության վարչության պետը գալիս է նորից մեզ հետ հանդիպման»- հայտնեց Բունիաթյանը:
Անդրադառնալով ELARD ընկությոնա կողմից կատարվող փորձաքննությանը` թե ինչ ակնկալիքներ ունեն դրա եզրկացությունից.
«Մենք Ամուլսարի ճակատագիրը արդեն 11 ամիս է ինչ որոշել ենք: Ոչ մեկ հոգի, այլ ամբողջ բնակչություն է որոշել`սա առողջարանային գոտի է, որտեղ հանքի չի կարող շահագործվել` անկախ ցանկացած փորձաքնության եզրակացությունից: Մենք աջակցում ենք այսօրվա կառավարությանը, մեզանից շատերը մասնակցել են հեղափոխությանը: Սակայն եթե որոշումը կայացվի ի օգուտ Լիդիանի, չենք պատրաստվում հետևել դրան»:



