Մենք աջակցում ենք եվրոպական ապագայի համար պայ...

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընդգծել է, որ Քիշնևն աջակցում է եվրոպական ապագայի համար պայքարող վրաց ժողովրդին։

Մոլդովայի նախագահի մեկնաբանությունը հաջորդել է իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկություններին։

«Քիչ առաջ Վրաստանի ընտրություններից հետո խոսեցի Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Մոլդովան աջակցում է ազատության, ժողովրդավարության և եվրոպական ապագայի համար պայքարող բոլոր վրացիներին»,- գրել է Սանդուն։