Մենք աջակցել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը:

«Մեր դիրքորոշումը հստակ է. Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման առաջին օրերից մենք աջակցել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», - ասել է նա։

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է դա անել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք կտրականապես դեմ ենք անջատողականության ցանկացած դրսևորման», - նշել է նա։